Microsoft-ը, Marriott-ը, FedEx-ը, NASDAQ-ը, Grant Thornton-ն և այլ ընկերություններ կոչ են արել Օբամային զարգացնել Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները 9 դեկտեմբերի 2012 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Մի շարք ամերիկյան ընկերություններ, որոնք գործում են Հայաստանում, այդ թվում` Microsoft-ը, FedEx-ը, NASDAQ-ը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջոցով նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Նամակում ընկերությունները կոչ են արել հատուկ ուշադրություն դարձնել Հայաստանի և ԱՄՆ-ի առևտրային հարաբերություններ զարգացմանը` որպես հստակ խնդիր նշելով Ներդրումների և առևտրի վերաբերյալ շրջանակային համաձայնագրի (TIFA) ներքո երկկողմ բանակցությունները: Նամակին միացել են նաև Marriott, Ameria Banking Group, Prudence Legal Advisory and Counseling, Grant Thornton, Baker Tilley Armenia, Synergy, Tufenkian Heritage Hotels, Altacode, Leda Campus LLC, Levon Travel, Unicomp, Synopsys, Megerian Carpet, National Instruments, Mentor Graphics, First Mortgage, Geoteam, Hylink, LC Distribution и Linkgard Systems: Ընկերությունների կոչում նշվում է մի շարք լրացուցիչ երկկողմ հարաբերությունների միջոցով նրանց ուղղակի հետաքրքրությունը TIFA-ի ստեղծման նկատմամբ, մասնավորապես, Կրկնակի հարկատվությունից խուսափելու համաձայնագիրը, Սոցիալական ապահովման մասին համաձայնագիրը և Ազատ առևտրի վեաբերյալ համաձայնագիրը: Ուշագրավ Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով Viva-ն նշանավորում է թվային ծառայությունների որակապես նոր մակարդակը |