Ամանորի տոնավաճառը, որը Երևանում անցկացվելու է առաջին անգամ, բաղկացած է լինելու 16 տաղավարներից: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց տոնավաճառի կազմակերպիչ Պիեր Բաղդադյանը: Նրա խոսքով՝ մասնակիցների գրանցումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 11-ը, որից հետո կհրապարակվեն նրանց անունները:
Տոնավաճառը կազմակերպել են «Պասկալ և Դիոդատո» սրճարանը և Երևանի քաղաքապետարանը: Տոնավաճառը տեղի կունենա դեկտեմբերի 15-ից-հունվարի 13-ը:
Հյուսիսային պողոտայում, հատուկ պատրաստված տաղավարներում վաճառվելու են Ամանորի և Սուրբ ծննդի հետ կապված պարագաներ:
Նշենք, որ տոնավաճառը կուղեկցվի տոնական համերգներով: