10 դեկտեմբերի 2012 - 12:37 AMT
«Կուբանը» հավաքներ կանցկացնի ԱՄԷ-ում, Թուրքիայում և Իսպանիայում

«Կուբան» ֆուտբոլային ակումբը Ռուսաստանի առաջնության գարնանային մասին նախապատրաստվելու ժամանակ մարզական հավաքներ կանցկացնի ԱՄԷ-ում, Թուրքիայում և Իսպանիայում, հայտարարել է Կրասնոդարի թիմի գլխավոր մարզիչ Յուրի Կրասնոժանը:

«Կուբանը» 19 խաղերից հետո 32 միավորով զբաղեցնում է չորրորդ տեղը Ռուսաստանի պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակում:

«Հունվարի 8-ին կավարտվի թիմի արձակուրդը,10-ին մենք առաջին մարզումը կանցկացնենք Արաբական Միացյալ Էմիրություններում: Երկրորդ հավաքը կանցկացնենք Թուրքիայում, երրորդը` Իսպանիայում, կմասնակցենք «Լամանկա Կապ» մրցաշարին: Այնտեղ մրցաշարից դուրս հավանաբար կխաղանք ԲԿՄԱ-ի հետ, առայժմ նախնական պայմանավորվածություն կա այդ ընկերական խաղի մասին: Եզրափակիչ չորրորդ հավաքի վայրը դեռ որոշված չէ: Ցանկալի կլիներ անցկացնել այն Եվրոպայում մեր կլիմային մոտ պայմաններում: Հնարավոր է, դա լինի Թուրքիան»,- ասել է Կրասնոժանը մամլո ասուլիսում` նվիրված «Կուբանի» խաղերին 2012-13-ի խաղաշրջանի աշնանային հատվածում: