Միքայել Մելքումյան. ԽՍՀՄ տարիներին կառուցված դպրոցների սեյսմակայունությունը ողորմելի վիճակում է

Միքայել Մելքումյան. ԽՍՀՄ տարիներին կառուցված դպրոցների սեյսմակայունությունը ողորմելի վիճակում է

PanARMENIAN.Net - Խորհրդային տարիներին կառուցված դպրոցները սեյսմակայունության տեսանկյունից ողորմելի վիճակում են: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր Միքայել Մելքումյանը: «Ես դիմել եմ բոլոր հնարավոր կազմակերպություններին և պատկան մարմիններին, որպեսզի գումար հատկացնեն այդ դպրոցներն ամրացնելու համար: Դա օրհասական խնդիր է, որի համար պետք է գործադրենք մեր բոլոր միջոցները»,- նշեց նա:

Անդրադառնալով նոր կառուցվող շենքերին՝ Մելքումյանը շեշտեց, որ ցանկալի է սեյսմակայունությունն ապահովելու համար կիրառել իր կողմից մշակված սեյսմամեկուսացման տեխնոլոգիան, որը Հայաստանում պատենտավորված է և որով կարելի է 9 բալից ավելի երկրաշարժին դիմակայող շենքեր ունենալ:

Միքայել Մելքումայնը հիմնադրել է «Փրկենք Երևանի դպրոցները երկրաշարժերից» հիմնադրամը, որի նպատակն է ժամանակակից, նորագույն, ինովացիոն և տնտեսապես շահավետ շինարարական տեխնոլոգիաների կիրառմամբ ամրացնել գոյություն ունեցող դպրոցական շենքերը՝ հասցնելով դրանց սեյսմավտանգությունը Հայաստանում գործող սեյսմիկ նորմերի ամենաբարձր պահանջներին: Հիմնադրամի գործունեությունը ներառում է ամրացման նախագծման և շինարարական փուլերը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---