ՄԻՊ. 2012-ին պետական մարմիները 31 անգամ խախտել են մարդու իրավունքները

ՄԻՊ. 2012-ին պետական մարմիները 31 անգամ խախտել են մարդու իրավունքները

PanARMENIAN.Net - Այսօր՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ամփոփել է 2012 թվականին պետական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման վիճակագրությունը: Ըստ այդմ՝ այս տարի սեփական իրավունքների պաշտպանությանը Օմբուդսմենի միջոցով հետամուտ է եղել շուրջ 5600 մարդ: Այդ մարդկանցից մի մասին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն, իսկ 2290 դիմումների ընթացք ենք տվել: Դրանց ընթացք տալուց հետո պարզվել է, որ 820 մարդու բողոք հիմնավոր է, և այդ հիմնավոր դժգոհությունները հիմնականում վերաբերել են հետևյալ մարմիններին. ՀՀ ոստիկանություն (167 բողոք), ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (97 բողոք), ՀՀ արդարադատության նախարարություն (91 բողոք), ՀՀ պաշտպանության նախարարություն (68 բողոք), Երևանի քաղաքապետարան (52 բողոք):

Մարդու իրավունքների պաշտպանը 2012 թվականին կայացրել է 31 խախտման որոշում. ՀՀ դատախազություն -6, ՀՀ պաշտպանության նախարարություն- 6, ՀՀ աշխատանքի և սոց. հարցերի նախարարություն - 4, ՀՀ արդարադատության նախարարություն - 3, Երևանի քաղաքապետարան - 2, ՀՀ ԿԱ ոստիկանություն - 2, ՀՀ կրթության և գիտության նախարարություն - 1, ՀՀ արտաքին գործերի նախարարություն - 1, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե - 1, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն – 1:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---