Դեկտեմբերի 11-ին կկայանա հանրապետական ուսանողական խաղերի լավագույն մարզիկների պարգևատրումը

Դեկտեմբերի 11-ին կկայանա  հանրապետական ուսանողական խաղերի լավագույն մարզիկների պարգևատրումը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի է ունենալու ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված 13-րդ հանրապետական ուսանողական խաղերի լավագույն ուսանող-մարզիկների պարգևատրումը։

Լավագույն ուսանող-մարզիկներին մրցանակներ է հանձնելու ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը։

13-րդ հանրապետական ուսանողական խաղերը կազմակերպել է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան, որին մասնակցել է ՀՀ 20 բուհի 2000 ուսանող։ Նրանք մրցել են 8 մարզաձևերում։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---