Յուրաքանչյուրն ունի իր տանն ապրելու իրավունք. բացվել է Արցախի մասին պատմող ֆոտոցուցահանդես![]() 10 դեկտեմբերի 2012 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Այսօր՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, Մոսկվա կինոթատրոնում բացվեց «Տարբեր դեմքեր, ընդհանուր հույսեր. հակամարտության մարդկային կողմը» լուսանկարչական ցուցահանդեսը: Այն նվիրված է Արցախյան հակամարտությանը և կազմակերպել է Հայաստանում Եվրոպական միության գրասենյակի և բրիտանական International Alert ՀԿ-ի համատեղ ուժերով: «Լուսանկարներում պատկերված են տարբեր դեմքեր, որոնք ցայտուն կերպով ներկայացնում են ԼՂՀ հակամարտության մարդկային կողմը, այն իմաստով, որ յուրաքանչյուր մարդ ունի խաղաղության մեջ իր տանն ապրելու իրավունք»,-ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան: Լուսանկարների հեղինակն է Ջոնաթան Բենքսը, ով 2011 թ-ի սկզբին այցելել է Արցախ: Նույն թվականի վերջում ցուցահանդեսն առաջին անգամ ներկայացվել է Բրյուսելում: «Թե Հայաստանը, թե Ադրբեջանը շարունակում են տուժել այս ձգձգված հակամարտությունից: Այդ կոնֆլիկտի սկզբում ծնված մարդիկ կրում են այդ դրա բեռն ու հետևանքները»,-ասաց Հրիսթեան: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 17-ը: ![]() ![]() Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |