Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցում ՀԱԿ-ի երթին![]() 10 դեկտեմբերի 2012 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Այս պահին շարունակվում է Ազատության հրապարակից մեկնարկած ՀԱԿ երթը` նվիրված Մարդու իրավունքների միջազգային օրվան: Երթին չի մասնակցում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մասնակիցները շարժվում են դեպի Եվրոպայի Խորհրդի գրասենյակ, որտեղ ներկայացուցչին 4 կետից բաղկացած նամակ են փոխանցելու: Նրանց խոսքով`ՀՀ-ում ամեն քայլափոխի կարելի է ականատես լինել մարդու իրավունքների կոպիտ խախտումների: Շարունակվում են իշխանությունը բռնի ուժով զավթած անձանց հակաիրավական գործողությունները, քաղաքացիների մտքի, խղճի, կարծիքն ազատ արտահայտելու և մարդու այլ հիմնարար իրավունքների ոտնահարումն ու քաղաքական հալածանքները: Դրա ապացույցն է ընդդիմադիր չորս երիտասարդների մինչև վեց տարվա ազատազրկման դատապարտումը, ինչի հետևանքով Հայաստանը կրկին դասվեց քաղբանտարկյալ ունեցող երկրների շարքին: ՀԱԿ ներկայացուցիչները պնդում են, որ շարունակելու են պայքարը Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով ամրագրված քաղաքացու իրավունքների գերակայության և Հայաստանում քաղաքական հետապնդումների արատավոր պրակտիկային վերջ դնելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |