10 դեկտեմբերի 2012 - 15:10 AMT
Ադրբեջանական անօդաչու սարքերը թռիչքներ են կատարում Իրանի հետ սահմանին

Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հետախուզական գործողություններ են իրականացնում Իրանի հետ սահմանին, հաղորդում է իրանական «Press Tv» կայքը:

Տեղեկատվության համաձայն, Ադրբեջանի թալիշներով բնակեցված Աստար շրջանում ամերիկյան ռադարային համակարգեր գործարկելուց հետո, Ադրբեջանն Իրանի հետ սահմանին իրականացնում է հետախուզական գործողություններ` կիրառելով իսրայելական ռազմական խորհրդատուների աջակցությամբ մոնտաժված սարքեր:

Իրանական աղբյուրը նաև նշում է, որ 2009-2012թթ. ընթացքում Ադրբեջանն Իսրայելից ձեռք է բերել 10 հատ «Հերմես 450» մոդելի անօդաչու թռչող սարք: