«ՉուխաջյանՖԵՍՏ». Առաջիկա համերգում կհնչեն հայ ժամանակակից կոմպոզիտորների գործեր10 դեկտեմբերի 2012 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, «ՉուխաջյանՖԵՍՏ» Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում տեղի կունենա կամերային երաժշտության երեկո: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) ունկնդրին կներկայացնի հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ծրագրում ընդգրկված են Ստեփան Շաքարյանի, Սվետլանա Ալեքսանյանի, Հովհաննես Մանուկյանի, Կարեն Անանյանի, Վահրամ Բաբայանի, Դավիթ Գիլանյանի, Արմեն Պողոսյանի, Էդուարդ Հայրապետյանի ստեղծագործությունները: Որպես մենակատարներ ելույթ կունենան Վահրամ Բաբայանը (դաշնամուր), Կարեն Անանյանը (դաշնամուր), Աննա Անդրիասովան (ջութակ) և Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ): Հիշեցնենք, որ հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը անցկացվում է 2010թ-ից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը:Փառատոնի առաջին համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: 2012թ-ին Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը նվիրված է հայկական առաջին օպերայի հեղինակ Տիգրան Չուխաջյանի 175-ամյակին և կրում է «ՉուխաջյանՖԵՍՏ» անունը: Այն նվիրված է նաև Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության 80-ամյակին: Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 19-ին: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Սիմոնյանը՝ ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին․ Կարևորում ենք տարածաշրջանային գործակցությունը ԱԺ նախագահը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Բաքուն Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով կանցկացնի․ Էրդողանն էլ է մասնակցելու Հրապարակվել է գագաթնաժողովի ծրագիրը ՌԴ–ում ՀՀ դեսպանը Բելգորոդ է այցելել «Ցանկություն է առաջանում, որ այս ամենն ավարտվի որքան հնարավոր է շուտ»,–ասել է նա |