10 դեկտեմբերի 2012 - 16:34 AMT
Apple-ը և Google-ը միավորվել են Kodak-ի ավելի քան 500 մլն արժողությամբ մի շարք պատենտներ գնելու համար

Apple Inc. և Google Inc., որոնք մրցակցում են սմարթֆոնների համաշխարհային շուկայում գերիշխանության համար, միավորել են իրենց ջանքերը սնանկացած Eastman Kodak Co.-ի մի շարք պատենտներ գնելու համար, որոնց արժեքը գերազանցում է 500 մլն դոլարը, հաղորդում է Bloomberg գործակալությունը` մեջբերելով իրազեկ աղբյուրները:

Ինչպես նշում են Bloomberg-ի աղբյուրները, ամռանը Apple-ը և Google-ը Kodak-ի պատենտները գնելու ինքնուրույն անհաջող փորձեր են ձեռնարկել: