Oxfam. Ակտիվ քաղաքացիական հասարակությունը կարող է բարձրացնել Հայաստանի մակարդակը10 դեկտեմբերի 2012 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Ակտիվ քաղաքացիական հանրության ձևավորումն ու գործունեությունը կարող է հանգեցնել նրան, որ կառավարությունը ջանքեր գործադրի անհավասարության վերացման, իր քաղաքացիների սոցիալական ապահովման և բարգավաճման համար: Այդ մասին ասել է Oxfam-ի հայաստանյան ներկայացուցչության Հաշվետու կառավարություն՝ ակտիվ քաղաքացիություն ծրագրի ղեկավար Անահիտ Չիթչյանը ԶԼՄ-ների համար կազմակերպված սեմինարի ժամանակ դեկտեմբերի 10-ին: Ինչպես հայտնել է ծրագրի ներկայացուցիչը, կազմակերպության քաղաքացիական կենտրոններում, որից 4 գործում են Տավուշում, աշխատում են իրավաբաններ, որոնք կոչված են պաշտպանելու սպառողների իրավունքները: Oxfam-ին հաջողվել է նաև մոբիլիզացնել երիտասարդների ու նախաձեռնող կանանց վեր հանելու և լուծելու համար գյուղական համայնքների սոցիալական խնդիրները: «Մեր նպատակն է մոտիվացնել ակտիվ քաղաքացիական դիրքոշուոմը և նախադրյալներ ստեղծել, որպեսզի նրանք աշխատեն ու ապրեն տեղերում»,-ասել է նա: Իսկ հաշվետու կառավարություն ասելով կազմակերպությունը հասկանում է ազգային մակարդակի բարձրացումը հասարակ քաղաքացիների համար նպատակային ծրագրերի իրականացման հաշվին: Կազմակերպությունը նաև բուժծառայությունների մասնակի վճարման դիտարկում է անցկացրել, որի արդյունքում պարզ է դարձել, որ շատերը նույնիսկ չգիտեն, որ նման կարգ գոյությունի ունի: «Շատերն ուղղակի ասում են՝ ինչ բարի բժիշկ էր»,-ասել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |