ՀԱՕԿ չի մասնակցել Եվրոպական Օլիմպիադայի վայրի անցկացման քվեարկությանը

ՀԱՕԿ չի մասնակցել Եվրոպական Օլիմպիադայի վայրի անցկացման քվեարկությանը

PanARMENIAN.Net - Հռոմում կայացել է Եվրոպայի Օլիմպիական կոմիտեի 41- րդ վեհաժողովը, որին մասնակցել են նաև ՀԱՕԿ- ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և ՀԱՕԿ- ի բաժնի պետ Գաբրիել Ղազարյանը:

Ղազարյանը նշել է, որ ենթադրվում էր, որ կորոշվի Եվրոպական առաջին Օլիմպիական խաղերի միայն անցկացման ժամկետը:

«Բայց, գոնե մեզ համար անակնկալ, հայտնի դարձավ նաև խաղերի մայրաքաղաքի անունը: Միակ հայտը ներկայացրել էր Բաքուն: Փակ քվեարկությամբ Բաքուն ընտրվեց եվրոպական խաղերի անցկացման առաջին քաղաքը»,- Ղազարյանի խոսքը մեջբերում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Նա նաև ընդգծել է, որ հայկական պատվիրակությունը չի մասնակցել քվեարկությանը: «Հայաստանի մարզասերներին բնականաբար կհետաքրքրի մեր մարզիկների մասնակցության հարցը: Այս մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող, և մեր դիրքորոշումը կպարզվի ավելի ուշ, մանավանդ, որ խաղերը նախատեսված է անցկացնել 2015 թ. Հունիսին»,- եզրափակել է նա:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---