Հինգշաբթի Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան![]() 10 դեկտեմբերի 2012 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված ԱՄՆ դեսպանատան նախաձեռնությունների շրջանակում դեկտեմբերի 13-15-ը Հայաստանում կլինի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիան, ով Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կքննարկի մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցեր: Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով գրասենյակը առաջնորդում է ժողովրդավարության խթանմանը, մարդու իրավունքների ու միջազգային կրոնական ազատության պաշտպանությանն ու աշխարհով մեկ աշխատանքային իրավունքների կատարելագործմանն ուղղված ԱՄՆ ջանքերը: Պետքարտուղարի փոխտեղակալ Մելիան ԱՄՆ արտքին գերատեսչության այն պաշտոնյան է, ով պատասխանատու է ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերով Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |