Սիրիահայ 200 կարիքավոր ընտանիքների կհատկացվի հագուստ և առաջին անհրաժեշտության իրեր![]() 10 դեկտեմբերի 2012 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Բասսամ Մոհամմեդ ալ Քաբանդիին, Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Ս. Մ. Աբուգեյթին, «Քուվեյթ Նյուզ» գործակալության գլխավոր խմբագիր Համեդ ալ-Ամիրիին: Սփյուռքի նախարարի հետ նոյեմբերի 29-ին կայացած հանդիպման ընթացքում դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդին նախարարին տեղեկացրել էր, որ իր՝ Քուվեյթ կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում գտնվող սիրիահայերին 100.000 ԱՄՆ դոլարի սահմաններում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության ղեկավար Մուհամեդ Ս. Մ. Աբուգեյթին տեղեկացրեց, որ իրենք ցանկություն ունեն տեղում` ՀՀ սփյուռքի նախարարության օժանդակությամբ, ուսումնասիրել իրավիճակը, որոշել սիրիահայերին տրվող օժանդակության ձևն ու չափը: Նախարար Հ. Հակոբյանը խորհուրդ տվեց Հայաստանում գտնվող սիրիահայերի համար իրականացնել երկարաժամկետ և մնայուն ծրագրեր՝ նկատի ունենալով բնակարանների անհրաժեշտությունը: Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության ղեկավար Մուհամեդ Ս. Մ. Աբուգեյթը պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել նախարարի կողմից արված առաջարկները՝ միաժամանակ նշելով, որ իրենք, այնուամենայնիվ, ցանկություն ունեն հատկապես երեխաներին ապահովել տաք հագուստով, դեղորայքով և պարենային մթերքներով: Հանդիպման ավարտին որոշվեց նպատակակետ ընդունել 200 առավել կարիքավոր ընտանիքներին առաջին անհրաժեշտության պարենամթերքով, տաք հագուստով ապահովելը: Սփյուռքի նախարարության օգնությամբ նրանք տեղում կուսումնասիրեն և կծանոթանան իրավիճակին, այնուհետև անհրաժեշտության դեպքում նոր մոտեցումներ կորդեգրեն: Այս մասին հայտնում են սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |