Մոմավառություն` Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին

Մոմավառություն` Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին

PanARMENIAN.Net - Քիչ առաջ մի խումբ երիտասարդներ Արամ Խաչատրյանի արձանի մոտ մոմավառություն կազմակերպեցին երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը երիտասարդները վառած մոմերով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, և գետնի վրա մոմերով գրեցին «Ֆլորա»:

Հիշեցնենք, որ Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին` ԱՄՆ-ում, լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորության կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:

ՀՀ ժողովրդական արտիստուհու վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը` ժամը 12:00-14:00, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը Երևանի քաղաքային պանթեոնում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---