11 դեկտեմբերի 2012 - 15:19 AMT
Մահացել է Արցախյան ազատամարտի հերոս, գնդապետ Մավր Օհանյանը

Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է Արցախյան ազատամարտի հերոս, գնդապետ Մավր Օհանյանը։ Մավր Օհանյանը սկզբից մինչև հրադադարի պահը մասնակցել է Արցախյան ազատամարտին: Նա Արցախի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հիմնադիրներից և Մոնթե Մելքոնյանի հետ Արցախն ազատագրած հրամանատարներից է: Հայոց բանակի կազմավորումից հետո Մավր Օհանյանը տարբեր հրամանատարական պաշտոններ է զբաղեցրել:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը ցավակցում է հրամանատարի հարազատներին, մտերիմներին ու մարտական ընկերներին և կոչ է անում արժանի լինել նրա անմար հիշատակին: