ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԵՆԹԱԴՐՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

PanARMENIAN.Net - Այսօր` երեկոյան տեղի կունենա Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ կամփոփվեն փետրվարի 19-ին երկրում կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Մինչդեռ, ԿԸՀ-ի նախագահ Արտակ Սահրադյանի կողմից հրապարակված ժամը 18:00 նախնական տվյալներով, պետության գործող նախագահ, թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հավաքել է ընտրողների ձայների 49,8 տոկոսը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը` 27,7 տոկոս, «Ազգային միասնություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը` 17 տոկոս: Ստեղծված իրավիճակում, ՀՀ գործող Ընտրական օրենսգրքի համաձայն, ենթադրվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն թվով ձայներ հավաքած երկու թեկնածուներ: Համապատասխանաբար, Հայաստանի նախագահի ընտրությունների երկրորդ փուլ են դուրս գալիս պետության գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Նշենք, որ երկրորդ փուլը նախատեսվում է առաջին փուլից 14 օր անց:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---