11 դեկտեմբերի 2012 - 21:27 AMT
Ջոն Լեննոնի ինքնագիրը, որը նա տվել էր Մարկ Չեմպենին, կվաճառվի աճուրդում

Ջոն Լեննոնի ինքնագիրը, որը նա տվել էր ՄարկՉեմպենին իր մահից մի քանի ժամ առաջ, կվաճառվի աճուրդում, այս մասին հաղորդում է Gigwise-ը:

Չեմպենի համար ինքնագիրն արվել է «Double Fantasy» ալբոմի կրկնօրինակի վրա Նյու Յորքում 1980թ դեկտեմբերի 8-ին: Նա հանդիպել է Լեննոնի հետ, երբ երաժիշտը հեռանում էր տնից` ստուդիա գնալու համար: Երբ նա մի քանի ժամ անց վերադարձել է, տան մոտ նրան սպասող Չեմպենը 4 անգամ կրակել է Լեննոնի մեջքին:

Այս անգամ ինքնագրով ալբոմը պետք է վաճառվի Moments in Time աճուրդում: Լոտի գինը չի հստակեցվում, փոխանցում է lenta.ru-ն: