20 փետրվարի 2003 - 21:32 AMT
ԼՈՒՐՋ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԴՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՈՐԴ ՌԱՍԵԼ ՋՈՆՍԹՈՆԸ
Հայաստանի նախագահի ընտրությունները անցել են բավականին կազմակերպված, սակայն լուրջ խախտումների առկայությունը թույլ չի տալիս ընդհանուր առմամբ դրական գնահատել դրանց արդյունքները: Այդ մասին այսօր մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար լորդ Ռասել Ջոնսթոնը: Նրա խոսքերով, Հայաստանը ի վիճակի է ընտրություններ անցկացնել առանց թերությունների, «սակայն դեռեւս կան մարդիկ, որոնք փորձում են խոչընդոտել դրան»: «Ես գտնում եմ, որ նման մարդիկ քիչ են, սակայն չեմ կարող համոզված լինել դրանում»,-ընդգծել է Ջոնսթոնը: Այդ կապակցությամբ, նա նշել է, որ հնարավոր չէ միանշանակ գնահատել որքանով էական է եղել խախտումների ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա, «քանի որ հայտնի չէ, թե որքան խախտումներ են մնացել չբացահայտված»: