ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ Է ԵՎ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉՈՒՆԻ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՊՀ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - ԱՊՀ գործադիր քարտուղար, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Յուրի Յարովն այսօր Երեւանում ասել է, որ Հայաստանի նախագահի ընդդիմադիր թեկնածուների` ընտրությունների ընթացքում «զանգվածային խախտումների» մասին հայտարարությունը «քաղաքական քայլ է եւ ապացույցներ չունի»: Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին, ընտրությունների ավարտից 2,5 ժամ առաջ, թեկնածուներ Վազգեն Մանուկյանը, Արամ Կարապետյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Արտաշես Գեղամյանը համատեղ հայտարարություն էին ընդունել, որում, մասնավորապես, հայտարարել էին ընտրությունների ընթացքում «զանգվածային խախտումների եւ բռնության դրսեւորումների» մասին: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Յուրի Յարովի խոսքերով, հայտարարության տեքստում չկան կոնկրետ փաստեր: ԱՊՀ Գործադիր քարտուղարը նշել է, որ ընտրություններից մեկ օր առաջ հանդիպել է նախագահի թեկնածու Արամ Կարապետյանին, որը, Յարովի խոսքերով, հայտարարել է, որ «եթե առաջին փուլում Հայաստանի գործող նախագահը հավաքի ձայների 50 տոկոսից մի փոքր ավել, մենք չենք երաշխավորում, որ ընդդիմությունը չի գնա ծայրահեղ քայլերի արդարության վերականգնման համար»: Յարովի խոսքերով, թեկնածուի այդ արտահայտությունը թույլ է տալիս ենթադրել, որ «ընդդիմությունը նախապես պլանավորված քայլեր է իրականացնում»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---