Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 635 միավորով շարունակում է զբաղեցնել 82-րդ հորիզոնականը

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 635 միավորով շարունակում է զբաղեցնել 82-րդ հորիզոնականը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստտների հերթական վարկանիշային ցուցակը:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 635 միավորով շարունակում է զբաղեցնել 82-րդ հորիզոնականը:

Համաշխարհային վարկանիշը գլխավորում է սերբ Նովակ Ջոկովիչը, ով ունի 12920 միավոր: Երկրորդ հորիզոնականում Շվեյացրիան ներկայացնող Ռոջեր Ֆեդերերն է` 10265 միավորով, իսկ ուժեղագույն եռյակը եզրափակում է Էնդի Մարրեյը (Անգլիա), ով ունի 8000 միավոր:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---