ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ, ՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ «ԱԶԱՏ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆ»

PanARMENIAN.Net - ԱՊՀ միջազգային դիտորդներն այսօր Երեւանում հրապարակել են հայտարարություն, որում փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները որակել են «ազատ, թափանցիկ, ժողովրդավարական, արդար եւ օրինական»: «Մենք ի հայտ բերեցինք ընտրական հանձնաժողովների, որոշ կուսակցությունների եւ դաշինքների կողմից թույլ տրված որոշ խախտումներ` ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ քվեարկության եւ դրա արդյունքների հաշվարկի ընթացքում», - ասվում է փաստաթղթում: Սակայն, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, դիտորդները նշել են, որ «այդ խախտումները զանգվածային բնույթ չեն կրել եւ ընտրողների ազատ ընտրության վրա շոշափելի ազդեցություն չեն ունեցել»: Հայաստանի նախագահական ընտրություններին հետեւում էին ԱՊՀ 60 դիտորդներ, որոնք փետրվարի 19-ին այցելել են 277 ընտրական տեղամասեր:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---