ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ

PanARMENIAN.Net - Այսօր ժամը 2-ին Երեւանում կկայանա ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը: Ինչպես հաղորդել է ընդդիմադիր շտաբի մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը, հանրահավաքը կազմակերպվում է բազմաթիվ խախտումների առնչությամբ, որոնք, ընդդիմության կարծիքով, տեղ են գտել Հայաստանի նախագահի ընտրությունների ընթացքում: Ռ.Խաչատրայնը նշել է, որ հանրահավաքին կմասնակցեն, մասնավորապես, նախագահի թեկնածուներ` Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը եւ «Հեռանկար» Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Արամ Կարապետյանը: Նշենք, որ ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, այսօր առավոտյան տեղի ժամանակով 8:00 դրությամբ առաջատար է հանդիսանում նախագահի թեկնածու, պետության գործող ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, որը ստացել է ընտրողների քվեների 51 տոկոսը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---