Արմեն Մարտիրոսյան. ԲՀԿ-ն երկրորդն է ԱԺ-ում և ընտրությունները բոյկոտելու որոշումն անհասկանալի է![]() 18 դեկտեմբերի 2012 - 13:59 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ-ի որոշումը որևէ ազդեցություն չէր կարող թողնել «Ժառանգության» որոշման վրա, քանի որ կուսակցության ղեկավարը հստակ հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «ԲՀԿ-ն ինքնուրույն քաղաքական ուժ է և կարող է ընդունել ցանկացած որոշում, սակայն իր համար անհասկանալի է, որ նրանք ընտրություններին որևէ մեկին չեն սատարում և, այսպես ասած, թևաթափ են մասնակցելու նախագահական ընտրություններին»,- ասաց նա: Նա նաև նկատեց, որ ԲՀԿ-ն պատգամավորների թվով երկրորդն է ԱԺ-ում, և նրանց կողմից ընտրությունները բոյկոտելու որոշումն անհասկանալի է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |