18 դեկտեմբերի 2012 - 14:02 AMT
Արմեն Մարտիրոսյանը չի բացառում, որ ընտրությունները երկու փուլով կանցնեն

Նախագահական ընտրություններում «Ժառանգության» խնդիրն է թույլ չտալ իշխանությանը հանգիստ վերարտադրվել:

Կուսակցությունը բոլոր հնարավոր միջոցներով կմասնակցի ընտրություններին, որպեսզի այլընտրանք ձևավորվի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը խոցելի տեղեր քիչ ունի` տնտեսական կապերով կապված չէ որևէ մեկին, չի մասնակցել սեփականաշնորհման թալանին, ստվերային պայմանավորվածություններ չունի և այլն: Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ քաղաքական առումով Հովհաննիսյանը համախմբող թեկնածուի առավելություններ ունի:

Անդրարառնալով գալիք նախագահական ընտրություններին, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ որքան հասարակությունը ակտիվ լինի, այնքան ընտրությունները թեժ կլինեն: Հասարակության ակտիվության դեպքում, ըստ նրա, հնարավոր է նաև նախագահական ընտրությունների երկորդ փուլ լինի: