Ռուսական ուղղաթիռային «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը Թաթարստանի հանրապետության ՆԳՆ-ին տրամադրել է Մի-8AMT երկու բազմաթիրախ ուղղաթիռներ:
Նոր ուղղաթիռները կկիրառվեն հասարակական կարգի պահպանության համար, մասնավորապես, 2013-ին Կազանում համաշխարհային ամառային Ունիվերսիադայի անցկացման ժամանակ հասարակական անվտանգություն ապահովելու համար: Պատվիրատուների ներկայացուցիչները և օդաչուները բարձր են գնահատել Մի-8AMT ուղղաթիռների տեխնիկական բնութագրերը և որակը, ինչպես նաև նշել ուղղաթիռների հուսալիությունը: