Զանգվածային սպանությունը Քոնեկտիկուտում հրազենի ռեկորդային պահանջարկ է առաջացրել ԱՄՆ-ում, հայտնում է The Huffington Post թերթը:
Ամենամեծ պահանջարկն են վայելում AR-15 կիսաավտոմատ հրացանները, որից դպրոցականներին է սպանել Լենզան: Այդ նույն զենքից է օգտվել նաև 24-ամյա Ջեյմս Հոլմսը, որը 12 մարդ էր սպանել և մոտ 60-ին վիրավորել Կոլորադոյի նահանգի Ավրորա քաղաքի կինոթատրոնում 2012թ. հուլիսին:
Ավելի վաղ սենատոր Դայան Ֆայնսթայնը խոստացել էր ԱՄՆ Կոնգրեսի աշխատանքի առաջին իսկ օրը օրինագիծ ներկայացնել հրազենքի ազատ վաճառքն արգելելու մասին: Նման առաջարկով խնդրագիրը ստորագրել է արդեն առնվազն 25 հազար մարդ: