18 դեկտեմբերի 2012 - 16:04 AMT
Սիրիական բանակի դասալիք գեներալը պատմել է քիմիական զենքի հսկայական պաշարի մասին

Սիրիական բանակի դասալիք գեներալ Ադնան Սիլլուն պատմել է քիմիական զենքի հսկայական պաշարի մասին «Ալ Արաբիա» հեռուստաալիքին:

Ըստ զինվորականի, այդ պաշարները համեմատելի են Իսրայելի միջուկային զենքի պաշարների հետ

Ըստ գեներալի, բարձր մակարդակով քննարկվել է այդ զենքի կիրառման հնարավորությունը ինչպես ապստամբների, այնպես էլ քաղաքացիական բնակչության դեմ:

Սիլլուն բացահայտել է այն վայրերը, որտեղ պահվում է քիմիական զենքը, մասնավորապես, Հոմսում ու Հալեպի գիտական կենտրոնում: