18 դեկտեմբերի 2012 - 16:13 AMT
Հայաստանը մտավոր սեփականության պատենտային հայտերի թվով 82-րդն է

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է «2012-ին մտավոր սեփականության համաշխարհային ցուցանիշները» (World Intellectual Property Indicators 2012) զեկույցը: Հայաստանը զեկույցում 82-րդն է 140 պատենտային հայտերի շարքում:

Պատենտների ներկայացնելու թվով առաջատար է Չինաստանը` առաջ անցնելով ԱՄՆ-ից և Ճապոնիայից:

Ռուսաստանը 8-րդն է (41 414 պատենտային հայտ), Թուրքիան` 27 (4 113), Վրաստանը` 66 (398), Ադրբեջանը` 78 (205):

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ողջ աշխարհում 2011-ին ներկայացված հայտերի թիվն աճել է 7.8 տոկոսով:

«Մտավոր սեփականության հայտերի թվի կայուն աճը ցույց է տալիս, որ ընկերությունները շարունակում են նորարարական գործունեությունը` չնայած անբարենպաստ տնտեսական պայմաններին: Դա լավ նորություն է, քանի որ դա հիմք է ստեղծում համաշխարհային տնտեսության հետագա աճի և բարեկեցության համար»,- ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ֆրենսիս Հարին: