Այսօր մեծ էկրան կբարձրանա «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմը

Այսօր մեծ էկրան կբարձրանա «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմը

PanARMENIAN.Net - Այսօր Մոսկվա կինոթատրոնում տեղի կունենա «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմը: Այս կապակցությամբ Հայաստան է եկել ֆրանսիական կինոյի աստղ Ալեն Դելոնը:

Ֆիլմի պրոդյուսեր Վալերի Սահարյանը մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այն դիտարկմանը, որ պրեմիերան կայանում է Հայաստանում, այլ ոչ Ռուսաստանում, ասաց. «Մենք հայ ենք: Եթե հնարավորություն կա դա անելու Հայաստանում, ապա ինչո՞ւ ոչ»:

Ֆիլմուն ներկայացված է հինգ պատմություն, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր (Արտեմ Ակսենենկո, Սարիկ Անդրեասյան, Անտոն Բորմատով, Դմիտրի Գրաչև, Կլիմ Պոպլավսկի):

Կինոալմանախը «Մայրեր» ֆիլմի շարունակությունն է և նկարահանվել է Ռուսաստանում ու Ֆրանսիայում: Այս կապակցությամբ Հայաստանում են նաև ռուս դերասաններ Իրինա Ռոզանովան և Կոնստանտին Կրյուկովը:

Ռոմանտիկ կատակերգության հիմնական մասը նկարահանվել է Ռուսաստանում, իսկ մի մասը` Ֆրանսիայում: Ֆիլմի գլխավոր թեման մայրերի հանդեպ սերն է. գլխավոր հերոսուհին փորձում է իրականացնել իր մոր երազանքը, որն ամբողջ կյանքում երազել է տեսնել Ալեն Դելոնին: Հերոսուհին կազմակերպում է այցը Փարիզ, որտեղ էլ նրա մայրը պատահաբար հանդիպում է Ալեն Դելոնին: Ֆիլմի բյուջեն կազմել է 6 միլիոն դոլար, տևողությունը 90 րոպե է: Մոսկովյան պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 19-ին:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---