Օչոա. Կարևոր է, որ ԵՄ դիտորդների առաջարկությունները մինչև նախագահական ընտրություններ իրականացվեն

Օչոա. Կարևոր է, որ ԵՄ դիտորդների առաջարկությունները մինչև նախագահական ընտրություններ իրականացվեն

PanARMENIAN.Net - Եվրամիությունը գնահատում է ընտրությունների ընթացքը և այն պետք է ամբողջությամբ համահունչ լինի ԵՄ ստանդարտներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՄ Խորհրդատվական խմբի Ժողովրդավարական կառույցների հզորացման հարցերով խորհրդատու Էդուարդո Լորենցո Օչոան: Նա նկատեց, որ մայիսին կայացած ԱԺ ընտրություններից հետո ԵՄ դիտորդները ներկայացրել են իրենց կարծիքն ու որոշակի առաջարկներ էլ են եղել: «Շատ կարևոր է, որ այդ առաջարկությունները մինչև նախագահական ընտրություններ իրականացվեն»,- նկատեց Օչոան:

Անդրադառնալով «ավելին ավելիի դիմաց» ԵՄ սկզբունքին, Էդուարդո Լորենցո Օչոան նկատեց, որ Հայաստանը շատ դրական ձևով է արձագանքում բոլոր առաջարկներին: Նա նշեց, որ բարձր է գնահատում Հայաստանի նման քաղաքականությունը: «Հայաստանը շատ ակտիվ է: Եվ այդ սկզբունքը երկկողմանի է: ԵՄ-ն էլ պետք է իր հերթին քայլեր անի: Իսկ Հայաստանը իսկապես քայլեր անում է, այդ համագործակցությունը գնահատում եմ բարձր»,- ասաց նա:

Հայաստանում Եվրամիության խորհրդատվական խմբի ղեկավար Ուիլեմ վան դեր Գիստն էլ ասաց, որ ԵՄ-ն միշտ նշել է, որ կողմ է արդար ընտրություններին և դա իր ներդրումը կունենա Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---