ՇԻՐԱԿՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՌԱՋԱՏԱՐ ՄՆԱԼ ՀՀ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Երեկ Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների նախնական տվյալների համաձայն, շարունակում է առաջատար դիրքեր զբաղեցնել ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Շիրակի մարզի 47-րդ ընտրատեղամասում ընտրողների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Ռ. Քոչարյան` 7 854, Արտաշես Գեղամյան` 1 956, Ստեփան Դեմիրճյան` 2 358, Արամ Կարապետյան` 420, Ռուբեն Ավագյան` 38, Վազգեն Մանուկյան` 96, Արամ Սարգսյան` 20, Գառնիկ Մարգարյան` 11 եւ Արամ Հարությունյան` 8 ձայն: Նույն մարզի 48-րդ տեղամասում ընտրողների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. Ռ. Քոչարյան` 2 232, Արտաշես Գեղամյան` 389, Ստեփան Դեմիրճյան` 572, իսկ 49-րդ ընտրատեղամասում Ռ. Քոչարյան` 1 157, Արտաշես Գեղամյան` 203, Ստեփան Դեմիրճյան` 213 ձայն:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---