Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին, ով երեքշաբթի տեղափոխվել էր հիվանդանոց, ողջ է և նրա վիճակը կայուն է: Այս մասին հայտարարել է Իրաքի ԱԳ նախարար Խոշիյար Զիբարին, փոխանցում է Ռոսբալթը` հղելով Al Arabiya հեռուստաալիքին: Ավելի վաղ Baghdad TV հեռուստաալիքը հաղորդել էր, որ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին մահացել է երեքշաբթի օրը` 80 տարեկան հասակում: