1 մլրդ դրամից ավել շրջանառություն ունեցող կազմակերպությունները հաշվառում կիրականացնեն համակարգչային ծրագրերով![]() 18 դեկտեմբերի 2012 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 18-ին Ազգային ժողովը շարունակել է արտահերթ նստարջանի աշխատանքը: Պատգամավորները շարունակել են նախորդ օրն ընդհատված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը տեղեկացրել է, որ օրինագիծը քննարկվել է հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: Ըստ զեկուցողի՝ 2013 թ-ից 1 մլրդ դրամի և 2014 թ.-ից 500 մլն դրամի շեմը գերազանցող շրջանառություն ունեցող կազմակերպությունները հաշվապահական հաշվառում պետք է իրականացնեն համակարգչային ծրագրերով: Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ է ունեցել Խոսրով Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովում օրինագիծը երկար քննարկվել է և կառավարության ներկայացուցչի հետ ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի՝ կառավարությունը միայն հաշվապահական հաշվառում իրականացնելու համար կարող է սահմանել պահանջներ և չափանիշներ: ԱԺ պատգամավորի կարծիքով՝ ծրագրավորման ոլորտում չափորոշիչներ սահմանելն իր մեջ պարունակում է մոնոպոլիզացման վտանգներ: Ըստ Խոսրով Հարությունյանի՝ օրինագիծն անհրաժեշտ է լրամշակել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: Եզրափակիչ ելույթում Սուրեն Կարայանը նշել է, որ օրենքի նախագծով կազմակերպություններն ազատորեն կարող են ընտրել՝ որ հաշվապահական հաշվառման ծրագրով վարել հաշվապահությունը: Այնուհետև պատգամավորները քննարկել են «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին», «Պետական տուրքի մասին», «Ընդերքի մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագրծերը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |