ՔՈՉԱՐՅԱՆ-ԱԼԻԵՎ ԿԱԶԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՍՏԱԿ ՏՎՅԱԼՆԵՐ ԴԵՌԵՎՍ ՉԿԱՆ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ հերթական բանակցությունները կկայանան օգոստոսին Կազանում` ԱՊՀ վեհաժողովի շրջանակներում: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նա նաեւ ասել է, որ մինչեւ այդ հանդիպումը գուցե տեղի ունենա մեկ կամ երկու հանդիպում երկու երկրների արտգործնախարարների միջեւ: Նշելով բանակցային գործընթացի ակտիվացումը` փոխնախարարը տեղեկացրել է, որ նախատեսված է նաեւ երկօրյա հանդիպում երկու երկրների փորձագետների մակարդակով: Ընդսմին, ինչպես տեղեկացրել են PanARMENIAN.Net գործակալության թղթակցին ՀՀ նախագահի վարչակազմում, Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ Կազանում հանդիպման մասին հստակ տվյալներ չկան: ԱՊՀ վեհաժողովի շրջանակներում երկու պետությունների ղեկավարների հանդիպման մասին հարցը կպարզվի հուլիսի վերջին:
 Ուշագրավ
---