ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՔԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ21 հունիսի 2005 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի հրավերով, մասնակցելու է հունիսի 21-22-ը Բրյուսելում կայանալիք Իրաքին նվիրված միջազգային խորհրդաժողովին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Խորհրդաժողովին մասնկացելու են նաեւ արտգործնախարարներ 80 երկրներից, այդ թվում` ԱՄՆ-ից, Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրներից, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը եւ միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովի քննարկման կենտրոնական թեման Իրաքի վերակառուցմանն ու տնտեսական առաջընթացի ապահովմանն ուղղված միջազգային հանրության ջանքերի համակարգման, ինչպես նաեւ երկրի նորընտիր կառավորությանը ցուցաբերվող միջազգային աջակցության հարցերն են:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |