ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՉ ՄԻ ԱՀԱԶԱՆԳ ՉԻ ՍՏԱՑՎԵԼ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Ժամը 17:00-ի դրությամբ Հայաստանում նախագահական ընտրությունների ընթացքում ոչ մի միջադեպ չի արձանագրվել: Այդ մասին«Արմինֆո» գործակալությանը հայտարարել է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության պետ Արտակ Վարդազարյանը: Նրա խոսքերով` նախագահական ընտրություններն ընթանում են միանգամայն նորմալ, միջադեպերի մասին ոչ մի հաղորդում չի ստացվել: Հիշեցնենք, որ ընտրությունների օրը հանրապետությունում անվտանգությունն ու կարգուկանոնն ապահովում է 10 հազար ոստիկան: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ոստիկանության պետ գեներալ-մայոր Հայկ Հարությունյանը, իրավապահ մարմինների աշխատակիցներին կհաջողվի լիովին ապահովել կարգուկանոնն ընտրությունների ընթացքում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---