ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐ ՆՈՐՎԵԳ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՀԵՏ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Նորվեգիայի խորհրդարանի նախագահ Յորգեն Կոսմոյին, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում Ա.Բաղդասարյանը կարեւորել է նորվեգական պատվիրակության այցը Հայաստան, որը կարող է հայ-նորվեգական լավ համագործակցության հիմք դառնալ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի խորհրդարանում հայ-նորվեգական բարեկամության աշխատանքային խմբի ստեղծումը: Կողմերը քննարկել են հայ-նորվեգական համագործակցությունը տարբեր միջազգային կառույցներում, ինչպես նաեւ տնտեսության եւ գյուղատնտեսության ոլորտներում, նաեւ երկու երկրների վարչատարածքային միավորների միջեւ: Ա.Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Նորվեգիայի կառավարությանը` Նորվեգիայի փախստականների խորհրդի Հայաստանում ծավալած գործունեության համար եւ կարեւորել է այդ առաքելության շարունակումը: Իր հերթին Յ.Կոսմոն պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի եւ Նորվեգիայի խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացմանը: Նշելով Հայաստանի դերն ու նշանակությունը տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության հաստատման ուղղությամբ` նա կարեւորել է առկա խնդիրներին քաղաքական լուծումներ տալը` առաջ նայելով: Նրա խոսքերով` կարեւոր է ժողովրդավարական գործընթացների շարունակումը տարածաշրջանում եւ Հայաստանում, եւ պատրաստակամություն է հայտնել աջակցել տարածաշրջանային կապերի հաստատմանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---