ՀԿԺՀ-ն դատապարտել է հազարավոր Սբ ծննդյան լույսերի միացումը պողպատե մի կառույցի վրա, որը տոնածառ է հիշեցնում, Հարավային Կորեայի սահմանամերձ շրջանում, հայտնում է BBC Ռուսական ծառայությունը:
Ըստ ականատեսների, Ծննդյան լույսերը տեսանելի են Հյուսիսային Կորեայի հետ սահմանից մինչև մի քանի կիլոմետր հեռավորության վրա, որտեղ մարդիկ կանոնավոր կերպով զրկված են լինում էլեկտրականությունից:
Անցյալ տարի Հարավային Կորեայի իշխանությունները դիմել էին քրիստոնյաներին՝ խնդրելով ծննդյան լույսեր չվառել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին Կիմ Չեն Իրի մահից հետո: