ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔՈՒՄ ՌՈՒՄԲԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳԻ ՀԵՂԻՆԱԿԸ24 հունիսի 2005 - 08:05 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է երեկվա հեռախոսային խուլիգանը: Հիշեցնենք, որ նախօրեին տեղական ժամանակով 14:05-ին Հայաստանի վարչապետի ընդունարանում ահազանգ էր հնչել, թե կառավարության շենքում իբր ռումբ է տեղադրված: Արտակարգ իրավիճակների վարչության ջոկատները համապատասխան միջոցառումներից հետո եկել են այն եզրակացության, որ ահազանգը կեղծ էր եղել: Չարագործը նախկինում «երկու անգամ դատված, անհավասարակշռված անձ է», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: ![]() ![]() Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել Գումարը կհատկացվի պահուստային ֆոնդից Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |