ՌԴ ՊՆ-ն հերքում է Սիրիային սպառազինություն մատակարարելու վերաբերյալ լուրերը![]() 24 դեկտեմբերի 2012 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը Սիրիային սպառազինություն չի մատակարարում: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, հաղորդում է Ռոսբալթը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանն այս ոլորտում միջազգային պայմանավորվածություններ չի խախտում: Դեկտեմբերի 24-ին The Guardian պարբերականը հոդված է հրապարակել, որում ասվում է, որ Ռուսաստանը նախագահ Բաշար Ասադի ռեժիմին սպառազինություն է տրամադրում հակամարտության հենց ամենասկզբից: Սիրիայում հակամարտությունը շարունակվում է 2011թ մարտից: Այս ընթացքում, ըստ տարբեր աղբյուրների, երկրում զոհերի թիվը հասել է 40 հազարի: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |