Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԱԿ-ին իր թեկնածությունը պաշտպանելու համար![]() 24 դեկտեմբերի 2012 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ներկայացուցիչներին՝ ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ: ՌԱԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները Հանրապետության նախագահին հայտնել են կուսակցության Հանրապետական վարչության ընդլայնված նիստում օրերս կայացրած որոշման՝ առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը պաշտպանելու և ընտրությունների ընթացքում նրան սատարելու մասին: ՌԱԿ ներկայացուցիչները տեղեկացրել են Նախագահին, որ կուսակցության վարչությունը, լիազորված լինելով, այդ մասին նաև հայտարարություն է տարածել Հայաստանում և Սփյուռքում գործող Ռամկավար ազատական կուսակցության ղեկավար մարմինների անունից: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ռամկավար ազատական կուսակցությանը՝ վստահության և առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը պաշտպանելու համար, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |