Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդը կոչ է արել Իրանին հրաժարվել իրենց ներքին գործերին խառնվելուց:
Մանամայում կայացած հանդիպման արդյունքում կոչ է արվել նաև միջազգային հանրությանը` վերջ դնել Սիրիայում միջազգային օրենսդրության խախտումներին և բռնությանը:
«Մենք միջազգային հանրությունից պահանջում ենք լուրջ և արագ գործողություներ, որպեսզի դադարեցվի բռնությունը և դաժանությունը, որոնք հակասում են բոլոր կրոնների դրույթներին, հումանիտար և միջազգային իրավունքի սկզբունքներին»,-փոխանցում է Ռոսբալթը: