25 դեկտեմբերի 2012 - 20:13 AMT
Իրանում «Բուշեր» ԱԷԿ-ի ռուս աշխատակցուհիներին գումար են վճարում`հիջաբ կրելու համար

Իրանից պատգամավորը կոչ է անում «Բուշեր» ԱԷԿ-ի ռուս աշխատակցուհիներին մահմեդական ավանդույթներին համապատասխան հագնվել, քանի որ իշխանությունները նրանց հավելավճար է տրամադրում` հիջաբ կրելու համար, երեքշաբթի օրը հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը` հղելով իրանական ISNA տեղեկատվական գործակալությանը:

«Բուշերում» ռուս աշխատակցուհիների հետ կնքած պայմանագրի համաձայն, նրանք աշխատավարձ են ստանալու հիջաբ կրելու համար: Ցավոք, նրանք լիովին չեն կատարում այն, ինչ նշված է պայմանագրում, հայտարարել է պատգամավորը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: