Հայ գերիներին վերադարձնելու համար 2013-ին ՊՆ-ն կխորացնի գործակցությունը միջազգային կառույցների հետ![]() 26 դեկտեմբերի 2012 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ընթացքում քննարկվել են 2012 թվականին կատարված աշխատանքները և հստակեցվել է 2013 թվականի աշխատանքային ծրագիրը: Հանձնաժողովի անդամները ներկայացրել են տարվա ընթացքում կատարած աշխատանքները և հանդես եկել առաջարկություններով: Նշվել է, որ հանձնաժողովի աշխատանքները որոշակի արդյունք են տվել 2012 թվականի ընթացքում: Աշխատանքներն ավելի արդյունավետ կլինեն, եթե Ադրբեջանը գործի միջազգային նորմերի շրջանակում և չստեղծի անհարկի խոչընդոտներ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ամփոփիչ խոսքում նշել է, որ 2013թ.-ին հանձնաժողովը էլ ավելի է խորացնելու համագործակցությունը միջազգային կառույցների հետ` Ադրբեջանում գտնվող մյուս հայ գերիների վերադարձը ևս ապահովելու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |