Հայաստանը 2013-ին պետք է անցնի ԵՄ-ի հետ բանակցային գործընթացի 5 փուլեր![]() 26 դեկտեմբերի 2012 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Արդեն առաջիկա տարիներին Հայաստանի արտադրողների համար հասանելի կլինեն երկու մեծ շուկաներ` Եվրամիությունը և ԱՊՀ-ը, դեկտեմբերի 26-ին ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Այդ փուլերից հետո բանակցային գործընթացը չի ավարտվի, քանի որ կրում է շարունակական բնույթ և պահանջում է շատ ընթացակարգերի պարզաբանում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ արդեն առաջիկա տարիներին մենք կարող ենք ազատ մուտք ապահովել աշխարհի 2 խոշորագույն շուկաներ` Եվրամիություն և ԱՊՀ, որոնց բաժին է ընկնում Հայաստանի ողջ առևտրի շուրջ 85 տոկոսը»,- ասել է նա: Նախարարը նշել է, որ դա լավ հնարավորություն է արտադրողների համար`իրենց ապրանքն իրացնելու առումով: Դրա հետ կապված նա հիշեցրել է, որ Հայաստանը 2012-ին Եվրամիության հետ անցկացրել է երեք փուլ բանակցություններ ազատ առևտրի մասին պայմանագրին միանալու վերաբերյալ: ԵՄ առևտրային քաղաքականության գծով հանձնաժողովը (կազմված 27 անդամ երկրներից) փետրվարի 20-ին միաձայն որոշում կայացրեց Հայաստանի հետ «Ազատ առևտրի գոտու մասին խորը և համապարփակ» համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |