Հրազդան գետում ձկների սատկելու պատճառը թունավորումն է

Հրազդան գետում ձկների սատկելու պատճառը թունավորումն է

PanARMENIAN.Net - Այսօր Հրազդան գետում՝ «Գեղամա» ռեստորանի հարակից տարածքում սատկած ձկների հայտաբերման հետ կապված, Բնապահպանական նախարարությունը հաղորդագրություն է տարածել: Նախարարությունից հայտնում են, որ Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները դեպքի վայրում արձանագրել են իրավիճակը: Բնապահպանության կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները գետի տարբեր հատվածներից ջրի նմուշառումներ են կատարել:

Միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև ձկների ու ջրի նմուշառումների փորձագիտական եզրակացությունները կտրամադրվեն իրավապահ մարմիններին: Ինչպես հայտնում են նախարարությունից, ձկների սատկելու պատճառը թունավորումն է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---