Հայաստանում սիրիահայերին Քուվեյթի հատկացրած 100 000 դոլարը կբաշխվի քարտերով![]() 26 դեկտեմբերի 2012 - 19:25 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Քուվեյթի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բասսամ Մոհամմեդ ալ Քաբանդին, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լենա Հալաջյանը պայմանագիր ստորագրեցին: Քուվեյթի հանրապետությունը 5 միլիոն դոլար է հատկացրել սիրիական ճգնաժամի հետևանքով տարբեր երկրներում սիրիացիներին օժանդակություն ապահովելու նպատակով: Քուվեյթի կառավարության որոշմամբ Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության միջոցով 100 000 ԱՄՆ դոլար տրամադրվել է Հայաստանում գտնվող սիրիահայերին աջակցություն ցուցաբերելուն: Իսլամական բարեգործական կազմակերպության և Քուվեյթի դեսպանության աշխատակիցների ջանքերով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ օգնությամբ ուսումնասիրվել են Հայաստանում գտնվող սիրիահայերի կարիքները, գնահատվել են դրանք: Քուվեյթի դեսպանության աշխատակիցները դիտարկում են կատարել, որի արդյունքում պարզվել է ամենից հարմար գնային քաղաքականությամբ սուպերմարկետը: Որոշվել է սիրիահայ առավել կարիքավոր 1000 ընտանիքի տրամադրել 20 000 ՀՀ դրամի քարտ: Սփյուռքի նախարարությունում լրագրողների և սիրիահայերի ներկայությամբ նշված քարտերը տրամադրվեցին «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Քուվեյթի դեսպանին հետևողական և սրտացավ աշխատանքի համար: Նախարարի խոսքով՝ օգնության տրամադրումը Քուվեյթի իշխանությունների քաղաքական կամքի դրսևորումն էր: Հ. Հակոբյանը վստահեցրեց, որ քարտերը թափանցիկության ու արդարության սկզբունքով Ամանորի շեմին կբաշխվեն Հայաստանում գտնվող ամենից կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բասսամ Մոհամմեդ ալ Քաբանդին ի պատասխան հնչող շնորհակալությունների նշեց. «Մենք պարտավոր ենք օգնել՝ առանց կրոնական ու ռասսայական պատկանելիության»: «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լենա Հալաջյանը Հայաստանում գտնվող սիրիահայերի անունից շնորհակալություն հայտնեց սիրիահայերի նկատմամբ այնքան անհրաժեշտ սրտացավության և ուշադրության համար, հաղորդում է Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |