Սամվել Թադևոսյան. 2012-ին շինարարության բնագավառում աճը 2011-ի նկատմամբ կազմել է 4,6 տոկոս![]() 28 դեկտեմբերի 2012 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերին Գյումրիում շահագործման հանձնվեցին 1756 բնակարանով 38 բազմաբնակարան շենք` «Մուշ 2-2» և «Անի» թաղամասերում: Այդ մասին այսօր ասուլիսում հայտնեց ՀՀ քաղաքաշինության նախարար ՍամվելԹադևոսյանը: «Այդպիսով իրականացվեց դեռևս 2008 թվականին սկիզբ առած աղետի գոտում անօթևան մնացած ընտանիքներին պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի երկրորդ փուլը: Ծրագրի շնորհիվ ներկայումս բնակարանային պայմանները բարելավել են ավելի քան 3700 ընտանիք, մինչև ծրագրի ավարտ այդ ընտանիքների թիվը կավելանա շուրջ 1700-ով: Բնակապահովման այդ լայնամասշտաբ ծրագրի արժեքը շուրջ 85 մլդ դրամ է: Ոլորտի մեկ այլ գերակա խնդրի` շենք-շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկվել են քաղաքաշինության, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների նախարարությունների, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ազգային վիճակագրական ծառայության, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների ներկայացուցիչները: Հավաքագրվել է 1500 շենք-շինությունների տեխնիկական տվյալները: Նախատեսվում է եկող տարի առաջնահերթությունը տալով կրթական, մարզական և մշակութային հաստատություններին` ավելացնել ևս 2000 շենքերի տվյալներ: Շենքերի տեխնիկական տվյալների բազայի ստեղծումը նպաստելու է Հայաստանի բազմաբնակարան շենքերի կառավարման, պահպանման և շահագործման բարելավման ծրագրի արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև կրթական, մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգման առաջնահերթությունների ճշգրտմանը»,- ասաց նա: Նախարարը տեղեկացրեց, որ անցնող տարվա ընթացքում 7,7 մլրդ դրամ գումարով հիմնանորոգման և շինարարական աշխատանքներ են իրականացվել շուրջ 110 կրթական, մշակութային և մարզական օբյեկտներում, որոնցից 33 օբյեկտների աշխատանքներն արդեն ավարտվել են: «2013 թ. նախատեսվում է շինաշխատանքներ իրականացնել մոտ 90 կրթական օբյեկտներում: Վերանայվել են բյուջեի ձևավորման սկզբունքները: Ներկայումս հետազոտություններ են իրականացվում 2013 թ. բյուջեում ընդգրկված 2-րդ և 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող օբյեկտները վերհանելու ուղղությամբ՝ շենքերի սեյսմիկ խոցելիության աստիճանը գնահատելու համար: Խնդիրը կարևորվում է մասնավորապես 50-60-ական թվականներին կառուցված դպրոցների դեպքում: Ըստ անհրաժեշտության իրականացվելու են ուժեղացման, ամրացման կամ վերակառուցման աշխատանքներ, բարձրացնելով այդ կառույցների սեյսմազինվածության մակարդակը: Բացի այդ, առաջնահերթության կարգով 2013 թ. պետբյուջեով միջոցներ են նախատեսվել նախորդ տարիներին սկսված օբյեկտներում շարունակական բնույթ կրող աշխատանքներն, ինչպես նաև մինչև 50 մլն դրամ մնացորդային արժեք ունեցող օբյեկտներն ավարտին հասցնելու համար»,- նշեց նա` հավելելով, որ շինարարության բնագավառում աճը 2011թ. նկատմամբ 2012 թվականին կազմել է 4,6 տոկոս: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |